Այս տարի ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի գործընկերը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը, վերապատրաստել է ՀՀ կառավարության 144 և Ազգային ժողովի 53 աշխատակցի։ Այսօր օնլայն հարթակում տեղի է ունեցել դասընթացի մասնակիցների ավարտական միջոցառումը։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է մասնակիցներին ուսումը հաջող ավարտելու կապակցությամբ:
Դասընթացներն ընդգրկել են տարբեր թեմաներ, ինչպիսիք են ռազմավարական հաղորդակցությունը և պլանավորումը, կառավարման լավագույն փորձն ու տվյալների օգտագործումը քաղաքականության մշակման գործընթացում և այլն:
Պարոն Հոֆմանն իր խոսքում շեշտել է հանրային ծառայության մեջ շարունակական ուսուցման անհրաժեշտությունը՝ որպես կարևոր քայլ Հայաստանում հանրային կառավարման զարգացման ուղղությամբ։