Սյունիքում տեղի է ունենում սահմանազատման գործընթաց: Մարզում հենակետերի փոփոխություն է ընթանում, և դրանով պայմանավորված՝ մի քանի օր է` այնտեղ բողոքի ակցիաներ են:
«Լուրեր»-ի թղթակից Մուշեղ Իսախանյանը շրջել է Սյունիքի այն գյուղերում, որոնք ամենամոտն են Ադրբեջանին հանձնվող բարձունքներին:
Ագարակ և Սյունիք համայնքների բնակիչները նշել են, թեև անհանգստացած են թշնամու դիրքերի մոտենալու պատճառով, սակայն չեն պատրաստվում լքել իրենց տները: