Բուլղարիան ռուս դիվանագետին 72 ժամ ժամանակ է տվել երկիրը լքելու համար: Նա մեղադրվում է 2017 թվականից լրտեսության մեջ ներգրավվածության համար՝ հայտարարել է Բուլղարիայի արտգործնախարարությունը, տեղեկացնում է reuters-ը:
Նրան բռնել են գաղտնի ռազմական տեղեկություններ ստանալու փորձ անելիս, ներառյալ Բուլղարիայում տեղակայված ամերիկյան զորքերի թվի մասին տվյալները:
2019-ի հոկտեմբերից ռուս դիվանագետը 6-րդն է, որը վտարվում է ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիայից՝ լրտեսության կասկածանքով:
Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ վտարումն անհիմն է, և Մոսկվան իրեն իրավունք է վերապահում պատասխանել: