Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Պորտուգալիայի նախագահը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:
«Դեկտեմբերի 18-ին Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը»,- ասված է հայտարարությունում։