Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ հայտնում է հիմնադրամի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Զոհերի ընտանիքներին ընդհանուր առմամբ տրվելու է 24 մլրդ 814 մլն 100 հազար դրամ: 377 զոհերի թվում 203-ը պայմանագրային զինծառայողներ են, 106-ը` պայմանագրային ենթասպայական կազմի ծառայողներ, 61-ը սպայական կազմից են, 7-ը` կամավորներ:
Միանվագ պարտավորությունների գումարի չափը 3 մլրդ 770 մլն է, իսկ 20 տարվա պարտավորությունների չափը` 21 մլրդ 44 մլն 100 հազար: