Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել են Ուկրաինա՝ մասնակցելու դեկտեմբերի 18-19-ը տեղի ունենալիք Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 9-րդ նիստին՝ հայտնում է ermenihaber-ը։
Մինչ այդ թուրք պաշտոնյաները հանդիպել են Ղրիմի թաթարական համայնքի հետ և քննարկվել են մի շարք առանցքային հարցեր։ Հայտնի է նաև, որ Աքարի և Չավուշօղլուի հետ Ուկրաինա է մեկնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, որի նկատմամբ վերջերս ԱՄՆ ղեկավարությունը պատժամիջոցներ էր կիրառել։
Հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Twitter-ի էջում մեկ անգամ ևս հայտնել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և այն որակում է որպես ապօրինի գործողություն։