Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպման լավագույն խաղացող՝ երկրպագուների վարկածով։
Հայ ֆուտբոլիստն առաջ է անցել թիմակիցներ Գոնսալո Ուիլարից, Լորենցո Պելեգրինիից ու Ջորդան Վերետուիից՝ հաղթելով թվիթերյան քվեարկությունում։
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռոման» հաղթել էր 3:1 հաշվով: Մխիթարյանը բացել էր հանդիպման հաշիվը՝ 27-րդ րոպեին հուժկու հարվածով գրավելով մրցակցի դարպասը: