Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր՝ ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին:
Ըստ այդմ՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։
Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Արթուր Շահենի Պետրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։