Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային հավաքականի հետ՝ հայտնում են ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հայաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը տեղի կունենա աշխարհի գործող փոխչեմպիոնների հարկի տակ՝ խորվաթական Օսիեկ քաղաքի «Գռադսկի Վրտ» մարզադաշտում: Սա կլինի երկու երկրների ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։