Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում Քովիդ-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ըստ այդմ՝ Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը:
Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։
Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։ Բացի թեստի արդյունքից, Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև Քովիդ-19 ծածկող ապահովագրություն։