«Այժմ ևս 8 գերհզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մի ամբողջ համայնքի բնակչության: Պատերազմի սկզբից առ այսօր Հիմնադրամը 108 դիզելային գեներատոր է տրամադրել Արցախի հոսանքազրկված գյուղերին:
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հանգանակված միջոցներով»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ: