Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 2635-ով, մահացել է 49 մարդ:
StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համաճարակի սկզբից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակի 204 003 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 2224 մարդ, համաճարակի սկզբից մինչև օրս բուժվել է 171 526 հիվանդ: Մահվան դեպքերը 2002 է:
468 մարդ գտնվում է կարանտինում, 6680-ը՝ հիվանդանոցներում, 2183-ը` քովիդ հյուրանոցներում:
Վրաստանի 41 քաղաքացի այլ երկրներից տեղափոխվել է բուժման նպատակով: