Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Սյունեցիներն արդեն մի քանի օր է՝ անհանգստացած են: Այսօր մինչև ժամը 17-ը Արդբեջանի վերահսկողության տակ պետք է անցնեն որոշ դիրքեր:
Երեկ, սակայն, պաշտպանության նախարարը վստահեցրել է. «Սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ևս այցելել են Սյունիք: Գորիսի բնակիչները փակել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ինչի հետևանքով պատգամավորները ստիպված են եղել Կապան շարժվել այլընտրանքային ճանապարհով։
Տեղում աշխատում է «Լուրերի» թղթակից Մուշեղ Իսախանյանը: