Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկը այսօր փակ էր: Այն փակել էին Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և անհետ կորած զինծառայողների հարազատները՝ պահանջելով րոպե առաջ վերադարձնել իրենց տղաներին:
Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում հարազատները ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին.
«Պահանջում եմ՝ իմ և այստեղ հավաքվածների հարազատներին վերադարձնեն. լուր չունենք նրանցից»,- նշեց հավաքվածներից մեկը՝ պնդելով, որ ակցիան քաղաքական չէ, պարզապես պահանջում են ստույգ տեղեկատվություն տրամադրել իրենց հարազատների մասին:
Շատերն անգամ տեղյակ չեն՝ իրենց հարազատները շրջափակմա՞ն մեջ են, թե՞ գերության:
Հայտնի է, որ այսօր՝ ժամը 16:00-ին, անհետ կորած զինծառայողների հարազատների հետ կհանդիպի ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: