Փրկարարները գտել են մի խումբ երեխաների, ովքեր անհետացել էին մերձմոսկովյան Դոմոդեդովո շրջանի քարանձավներում՝ հինգշաբթի երեկոյան Интерфакс-ին է հայտնել իրազեկ աղբյուրը:
Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է մերձմոսկովյան քարանձավում անհայտ կորած խմբի հայտնաբերման լուրը: Բաժանմունքը նշել է, որ երեխաները բժշկական օգնության կարիք չունեն:
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ 10 հոգուց բաղկացած խումբը, այդ թվում՝ 9-12 տարեկան 8 երեխա, ժամը 10:45-ին մտել են քարանձավ, բայց նշանակված ժամին՝ 19:00-ին, դուրս չեն եկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարները:
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հանձնարարել է հետաքննել քարանձավում մի խումբ երեխաների անհետացման հետ կապված իրադրությունը: