«Հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով, Սևանի ՃՈ Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում ս.թ. դեկտեմբերի 17-ի դրությամբ առգրավվել է 3623 հատ, ընդհանուր քաշով 1280 կգ սիգ տեսակի ձուկ, ինչպես նաև Սևանա լճից դուրս է բերվել 22 հատ յուրաքանչյուրը 100 մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանցեր:
Առգրավված ձկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին, Գավառի մանկատուն, Դիլիջանի գիշերօթիկ դպրոց, Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի Հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից։ Խստացված ստուգայցերը շարունակվում են»,- ասված է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։