Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի մի խումբ բնակիչների հետ՝ կապված վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված անձանց խնդրի հետ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
