ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութը հաստատվել է երկրում օգտագործելու համար, առաքումն էլ անմիջապես կսկսվի՝ գրում է РИА Новости-ն:
«Moderna պատվաստանյութը ճնշող մեծամասնությամբ հաստատվել է: Բաշխումը կսկսվի անմիջապես»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փորձագիտական հանձնաժողովը FDA-ի բժշկական կարգավորիչին խորհուրդ է տվել ԱՄՆ-ում օգտագործել Moderna COVID-19 պատվաստանյութը:
Moderna-ն պատկանում է ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանին: