Ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից հասան «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Երթը հիշատակի էր՝ ջահերով և մոմերով:
Պանթեոնում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի համար նահատակված զինծառայողների հիշատակը:
Ի հիշատակ մեր հերոսների՝ մատուցվեց հոգեհանգստյան կարգ:
Այնուհետև քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել զոհված տղաների շիրիմներին: