«Հայփոստի» միջոցով փաթեթներ և ծանրոցներ արտասահման առաքելիս մինչև 200 եվրո արժեքով առաքանու համար այլևս մաքսային զննության և ձևակերպման վճար չի գանձվի՝ տեղեկացնում են ընկերությունից:
Մինչև այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման և ձևակերպման համար գանձվում էր 4500 դրամ գումար: Մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձևաթուղթը։
Փոփոխությունը կգործի սկսած դեկտեմբերի 18-ից։ Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: