Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքի էջում:
«Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով, և Ձեր իսկ պահանջով ես այն վայր եմ դնում:
Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն, և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:
Մենք հուսահատվելու իրավունք չունենք:
Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ......
Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Կարապետյանը: