Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի ականազերծող խմբի սպան զոհվել է Շուշիի մերձակայքում: Այդ մասին, ըստ
ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ճանապարհի մի հատվածի ականազերծման ժամանակ պայթուցիկ սարք է պայթել», - նշված է հաղորդագրության մեջ: Արդյունքում՝ զինվորը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա ստացած վնասվածքներից մահացել է: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մահացած զինծառայողի ընտանիքին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն: