Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ ամենախորին ցավակցությունները Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ։
Հոր մահը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ Ձեր ցավն ու վիշտը։ Այս դժվարին պահին ուժ և տոկունություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին»,- ասված է ՌԴ նախագահի ցավակցական հեռագրում։