ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է, որ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն:
«Ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: Որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,- նշել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: