Սյունիքի մարզում սահմանների անվտանգության հարցով քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը:
Ակցիայի մասնակիցները ոստիկանների հետ զրույցում ընդգծեցին, որ նրանց պահանջն է հանդիպել այն մարդուն, ով իրավասու է այդ հարցը լուծելու:
Նշեցին, որ չեն եկել այդտեղ քաղաքական կռվի, այլ եկել են իրենց երեխաների ապագայի համար: Պահանջեցին, որ ոստիկաններն էլ միանան իրենց՝ հարցի լուծումը միասին գտնելու համար: