Ռուսաստանին արգելել են իր անվան, դրոշի ու օրհներգի օգտագործումը հաջորդ երկու տարում Օլիմպիական խաղերի կամ աշխարհի ցանկացած առաջնությունների ժամանակ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Սպորտի արբիտրաժային դատարանի վճռով Ռուսաստանին նաև արգելվել է երկու տարվա ընթացքում խոշոր մարզական իրադարձություններ անցկացնելու հայտեր ներկայացնել:
Ռուս մարզիկներին ու թիմերին թույլատրված է մասնակցել հաջորդ տարի Տոկիոյում նախանշված Օլիմպիական խաղերին և 2022-ին Պեկինում կայանալիք ձմեռային խաղերին, ինչպես նաև աշխարհի առաջնությանը՝ այդ թվում 2022-ին՝ Կատարում աշխարհի գավաթին, եթե նրանք չներգրավվեն դոպինգի կամ դրական արդյունքների քողարկման գործում: