Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով մարդասիրական փաթեթներ են տրամադրել Ասկերանի շրջանի Խանապատ գյուղին: Այս մասին տեղեկանում են ՌԴ ՊՆ կայքից:
Սննդամթերքի փաթեթները և առաջին անհրաժեշտության պարագաները փոխանցվել են իրենց տներ վերադարձած արցախցիներին և բնակավայրի մյուս կարիքավորներին:
Մի քանի հարյուր ընտանիքներ ստացել են մարդասիրական փաթեթներ՝ սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով:
Ռուս խաղաղապահների օգնությամբ ռազմական գործողություններից տուժած Արցախի շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնումը:
ՌԴ ՊՆ բժշկական ջոկատների մասնագետները Ստեփանակերտում և Մարտակերտում շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 558 քաղաքացու, այդ թվում ՝ 67 երեխայի: