ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմամբ»,- հայտարարել է նա՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք «(Վաշինգտոնի) հակազդումը Ռուսաստանի ազդեցությանը» տարածաշրջանում:
«Դա մարտահրավեր է՝ ներգրավված բոլոր կողմերի և պետությունների համար»,- ասել է Քուփերը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քլարք Քուփերի խոսքով՝ այդ պատճառով է ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն դարձնում հումանիտար իրավիճակին, որի մասին նոյեմբերին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: