Դեկտեմբերի 17-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը պարգևներ է հանձնել «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության մի շարք անդամների:
ՀՀ ԱԻ նախարարությունը երիտասարդ պետական կառույցներից է, սակայն մի քանի տարվա ընթացքում հասցրել է ձևավորել բարի ավանդույթներ:
ՀՀ ԱԻՆ վետերաններին հատկացված աշխատասենյակում հաճախ են լինում հետաքրքիր հանդիպումներ: Այս անգամ վետերանները եկել էին հանդիպելու և ծանոթանալու նորանշանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ:
Նախարարը ողջունելով վետերաններին՝ ընդգծել է, որ այսօր նախարարությունը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերաններն ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում և այսօր էլ պատրաստ են շարունակել օգտակար լինել հանուն արտակարգ իրավիճակների նախարարության բարձր հեղինակության և համազգեստի պատվի:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ՝ ինչպես նաև բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ԱԻ նախարարը հանդիսավոր կերպով վետերաններին է հանձնել մեդալներ և շնորհել կոչումներ.
Սրաբյան Վաչագան Զավենի՝ Պահեստի գնդապետի պատվավոր կոչում, Սիմոնյան Վարուժան Վանիչկայի՝ Պահեստի փ/գնդապետի պատվավոր կոչում:
Մեդալներով են պարգևատրվել՝ Գալստյան Գառնիկ Ազատի, Սարաֆ-Ասլանյան Լևոն Վաղարշակի, Մաղաքյան Գագիկ Արամի, Հակոբյան Կարեն Լևոնի, Այվազյան Հրայր Հայրիկի, իսկ պատվոգրերով՝ Աղաջանյան Անդրանիկ Միսաքի, Իգնաթևոսյան Էդիկ Վահրամի, Պարսամյան Արսեն Դերենիկի:
Վետերանների խորհրդի նախագահ Ներսիկ Հեպոյանն էլ իր խոսքում ընդգծել է. «ՀՀ ԱԻՆ վետերանների բանակը մշտապես համալրվում է: Մեր վետերանները արհեստավարժներ են իրենց մասնագիտության մեջ, ունեն հարուստ ծառայողական կենսագրություն, մշտապես պատրաստ են լինել իրենց գործընկերների կողքին՝ օգնելու և ոգևորելու երիտասարդներին»:
Վետերանները շնորհակալություն են հայտնել ԱԻ նախարարին՝ ստացած պարգևների, բարձրացրած հարցերի քննարկման, խորհրդակցությունների, ինչու չէ, նաև վաղեմի գործընկերների հետ տեսնվելու համար:
ԱԻ նախարար Ա.Փիլոյանը հանձնարարել է հսկողության տակ պահել ԱԻՆ վետերաններին վերաբերող բոլոր խնդիրները և շուտափույթ լուծում տալ դրանց: