Երգչուհի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Շուշան Պետրոսյանը բերման է ենթարկվել:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։