«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Մաքսիմ Մաշնյովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի Ֆեյսբուքի էջից:
Ակումբը շնորհակալության է հայտնում ռուս ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
Մաքսիմ Մաշնյովը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ամռանը։
Թիմի կազմում Մաշնյովը մասնակցել էր 6 պաշտոնական հանդիպման։