Կյանքի 84-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, թառահար Ռաֆիկ Վարդանյանը:
Նա երկար տարիներ աշխատել է Հայֆիլհարմոնիայի երաժշտական կոլեկտիվներում՝ որպես մենակատար: Նվագել է Արաքսյա Գյուլզադյանի, Լուսիկ Քոշյանի նվագակցությամբ:
1961-1965 թթ. աշխատել է որպես ԼՂԻՄ ժողովրդական երգի-պարի անսամբլի կոնցերտմայստեր:
15 տարի եղել է Արև Բաղդասարյանի գործիքային մասի ղեկավար։ 1989-1995 թթ. եղել է Հայաստանի ժողգործիքների պետական նվագախմբի մենակատար:
2007 թ. Ռաֆիկ Վարդանյանը բազմամյա կատարողական գործունեության համար արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:
Հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, «Լուառ» սգո սրահում։