ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը վստահեցրել է, որ Սյունիքի մարզի անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
«Սիրելի՛ սյունեցիներ, ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․
1․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում։
2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։
3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։
4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։
5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։
6. ՌԴ սահմանապահներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով:
7. Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։
Հ. Գ. Սիրելի՛ սյունեցիներ, ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»,- տեղեկացրել է Ղահրամանյանը։