Երևանի Թումոյի այգու մոտից մեկնարկել է ընդդիմադիր կուսակցությունների Արժանապատվության երթը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ի՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը: