Եվրամիությունը պատժամիջոցների երրորդ փաթեթն է ընդունել, որում ընդգրկվել են 29 բելառուս պաշտոնյա և 7 իրավաբանական անձ, որոնց ԵՄ-ն մեղադրում է երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու և բողոքի ցույցերի մասնակիցների դեմ ուժ կիրառելու համար՝ փոխանցում է РИА Новости-ն:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Բելառուսի Ազգային պետական հեռուստառադիոընկերության ղեկավար Իվան Էյսմոնտը, ինչպես նաև Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախկին ղեկավար, փոխվարչապետ Անատոլի Սիվակը: