ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը:
Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում սպասվում են վնասազերծման աշխատանքներ: Կլինեն պայթյուններ:
«Խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: