Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայելու հետ կապված նոր կանոնակարգում: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
«Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Նախագիծը տարածվում է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Փոփոխությունը կնպաստի, որպեսզի անհայտ բացակայող զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան ավելի սեղմ ժամկետում հատուցում ստանալ հիմնադրամներից: Կարծում եմ՝ առաջիկայում կներկայացվի նաև այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթ»,- ասաց նախարարը: