Դեկտեմբերի 15-ի երեկոյան Դիլիջանի ոստիկանները քաղաքում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Նրանք Դիլիջանի Սայաթ-Նովա փողոցում հայտնաբերել ու բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։
Հաղարծինում բնակվող 39-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը ձեռք է բերվել «Դիլիջան ազգային պարկի» տեղամասերից մեկից։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: