Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողներն այսօր առավոտյան կրկին բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց, այնուհետև երթով շարժվել դեպի Ռուսաստանի դեսպանատուն:
Մասնակիցները պահանջել են քայլեր ձեռնարկել անհետ կորածներին գտնելու ուղղությամբ: Նրանք պնդել են, որ իրենք օրեր առաջ ՌԴ դեսպանությանը տվյալներ են փոխանցել իրենց հարազատների վերաբերյալ, բայց մինչև օրս պատասխան չեն ստացել: