Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործընթացի վրա, և դրանց ձեռքբերման պատճառով կիրառված ամերիկյան սահմանափակումների գնահատումից հետո Թուրքիան պատասխան քայլերի կդիմի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներ կիրառելու որոշումը իրավաբանորեն և քաղաքականապես սխալ է՝ ընդգծելով, դրանք որևէ ազդեցություն չեն ունենա Անկարայի վրա: