Այսօր առավոտյան ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել երգչուհի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին։ Նա բերման է ենթարկվել նախապատրաստվող նյութերի շրջանակում:
Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։