ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Թուրքիայի իր պաշտոնակցի հետ հարաբերություններին՝ փոխանցում է РБК-ն: Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հաճախ տարաձայնություններ են ունենում «առանձին հարցերում»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ անձամբ է հայտարարել է Կրեմլի ղեկավարը:
«Միգուցե մենք երբեմն ունենում ենք հակադիր տեսակետներ: Սակայն այդ մարդն իր խոսքի տերն է: Նա պոչ չի խաղացնում»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ եթե Էրդողանն ինչ-որ բան շահավետ է համարում Թուրքիայի համար, ապա «գնում է մինչև վերջ»: Ըստ ՌԴ նախագահի՝ Էրդողանի վարքագիծը կանխատեսելի է:
«Դա շատ կարևոր է հասկանալու համար, թե ում հետ գործ ունես»,- ասել է ՌԴ նախագահը: