Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունենում FIFA-ի The Best մրցանակաբաշխությունը: Հայտնի է տարվա լավագույն դարպասապահի անունը: Մրցանակին արժանացել է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:
Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում էին նաև «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերն ու Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը: