Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ըննդիմության կազմակերպած երթն ավարտվեց:
Երթի մասնակիցները Կրկեսին հարող տարածքից ոտքով հասան մինչև Ֆրանսիայի հրապարակ՝ կարճ կանգառ անելով Գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ նամակ հանձնեցին:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ վաղը երթը կմեկնարկի Հալաբյան փողոցից՝ ԹՈՒՄՈ-ի այգու տարածքից, իսկ շաբաթ օրը նախատեսված է հանրահավաք և սգո երթ: