Հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Սերգեյ Վերշինինը Պասկալ Հունդի հետ քննարկել է Ռուսաստանի և Կարմիր խաչի գործակցությունը՝ շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարման վրա: