Չինաստանում կյանքը մտնում է բնականոն հուն, բանվորները վերադառնում են գործարաններ, ուսանողները՝ լսարաններ, և նորից երկար հերթեր են ձևավորվում հայտնի ռեստորանների մոտ: Խոշոր քաղաքներում վիրաբուժական դիմակ հագնելը, ինչն այլևս չի պահանջվում մետրոյից և մարդաշատ այլ վայրերից դուրս, սովորություն է դարձել, տնտեսությունը կրկին աճում է, հայտնում է AP-ին:
Լրատվական գործակալությունը նշում է, որ շատ առումներով, կյանքը կարգավորվում է Չինաստանում, որտեղ մեկ տարի առաջ առաջին անգամ հայտնվեց COVID-19-ը:
Չինաստանի իշխանությունը վերացրել է խիստ հսկողությունը հիվանդության հարցում, սակայն շարունակում է զգուշանալ դրսից եկող նոր բռնկումներից ու դեպքերից: Առողջապահական մարմիններն ամեն օր հաղորդում են մոտ մեկ տասնյակ դեպքերի մասին: