Մինչ Չինաստանը, որտեղից սկսվեց կորոնավիրուսը, մտնում է կյանքի բնականոն հուն, աշխարհի մյուս հատվածներում վիրուսը մոլեգնում է, մի տեղ՝ երկրորդ, մեկ այլ տեղ՝ երրորդ ալիքով: Գերմանիան կարանտինի խիստ սահմանափակումներ է մտցրել այսօրվանից՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ՝ հայտնում է BBC-ին:
Լոքդաունն ուժի մեջ կլինի մինչև հունվարի 10-ը, կփակվի խանութների, հասարակական սննդի վայրերի ու դպրոցների մեծ մասը: Կարող են հավաքվել ոչ ավելի, քան հինգ հոգանոց խմբերով, ներառյալ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքով՝ դրանք կլինեն ամենածայրահեղ սահմանափակումները Գերմանիայի ողջ պատմության մեջ:
Բրիտանիայում կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել: Շատերի մոտ հարց է առաջացել. պե՞տք է անհանգստանալ, և պատվաստանյութերը արդյոք կօգնե՞ն:
Իտալիան այսօր համարվում է Եվրոպայում վիրուսային էպիկենտրոնն ու նաև զգուշացում, որ աշխարհի նույնիսկ ամենահարուստ մասերից մեկում առողջապահական համակարգը փլվում է համաճարակային հիվանդների և մահացածների ծանրության տակ:
Պարզվում է, սակայն, որ համաճարակի ընթացքում ավելացել է Անգլիայից բաժանվել ցանկացող շոտլանդացիների թիվը: 2014-ին Շոտլանդիայի անկախության կողմնակիցները պարտվեցին հանրաքվեում: Այս տարի, համաճարակի սկզբից ի վեր, այս թեմայով հարցումները ցույց են տվել, որ անկախության կողմնակիցների շարքերն ավելացել են, և պատմության մեջ առաջին անգամ նրանք դարձել են վստահ ու կայուն մեծամասնություն: