Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել ի վնաս թուրքական պետության՝ գրում է Ermenihaber-ը։
Եվրադատարանը բավարարել է Անկարայի զարգացման գործակալության աշխատակից, աշխատանքից ազատված Համիթ Փիշքինի ներկայացրած հայցը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թուրքական պետությանը մեղավոր է ճանաչել արդար դատավարության իրավունքը և անձնական, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը ոտնահարելու համար։