Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: 19 մարզիկ կփորձի հետ բերել այս տարվա ընթացքում կորցրած մարզավիճակը և նախապատրաստվել մարտին կայանալիք մարզաձևի աշխարհի երիտասարդական առաջնությանն ու ապրիլին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որը վարկանշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:
Եվրոպայի առաջնությունը վերջին վարկանշային մրցաշարն է, որից հետո պարզ կլինի, թե ով կներկայացնի Հայաստանը կանանց մրցապայքարում: Հայաստանին տրված է ընդամենը մեկ ուղեգիր նվաճելու հնարավորություն: Ուսումնամարզական հավաքը կավարտվի դեկտեմբերի 22-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: