Սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե, իբր, ադրբեջանցի զինծառայողները շրջապատել են Կապանի օդանավակայանը։
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Կապանի ուղղությամբ բնագիծը օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, և այս պահին այն հայկական վերահսկողության ներքո է»,- հայտնեց քաղաքապետը։